Շատ մասնագետներ լուրջ խնդիրներ են կանխատեսում Բելառուսի տնտեսության համար: Արդեն մի քանի շաբաթ է` այդ երկրում շարունակվում է աժիոտաժը` կապված արտարժույթի` բելառուսական ռուբլու արժեզրկման հետ: Հիմա բելառուսները զանգվածաբար ոսկի և ադամանդներ են գնում, քանի որ Բելառուսի Կենտրոնական բանկը դադարեցրել է ամերիկյան կամ եվրոպական արտարժույթի վաճառքը:
Բելառուսական Կենտրոնական բանկը սահմանափակել է օտարերկրյա արտարժույթի վաճառքը, քանի որ վերջին օրերին դրանք զանգվածաբար գնվել են բելառուսների կողմից: Ընդհանուր առմամբ, այդ երկրի քաղաքացիները Կենտրոնական բանկից մարտ ամսին գնել են 471 կգ ոսկի: Համեմատության համար` նախորդ երկու ամիսների ընթացքում նրանք գնել էին 263 կգ ոսկի: Իսկ ողջ նախորդ տարվա ընթացքում Կենտրոնական բանկը վաճառել է 1,235 կգ ոսկի` մեկ կիլոգրամը 51,605 դոլարով:
Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:









































