Հնդկաստանում ձերբակալել են 42 մարդ ու, որոնք կասկածվում են բռնաբարության մեջ մեղադրվողի ինքնադատաստանին մասնակցելու մեջ: Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել Նեգալենդ նահանգի Դիմապուր քաղաքի բանտի վրա զանգվածային հարձակման վերաբերյալ: Ոստիկանությունը հետազոտություն է անցկացնում` ստուգելու ձերբակալվածների` բանտարկվածին սպանելու գործում ունեցած մասնակցությունը:
Մարտի հինգին ամբոխն ինքնադատաստան էր կազմակերպել 35-ամյա Ֆարիդ Խանի նկատմամբ: Նրան բանտախցից դուրս էին տարել, մերկացրել և քարերով խփել մինչև մահանալը: Բացի այդ, նրանք այրել էին մի քանի մեքենաներ ու տներ: Դեպքից հետո ոստիկանությունը քաղաքում մտցրել էր պարետային ժամ:
Խանը մեղադրվում էր 20-ամյա աղջկա բռնաբարության մեջ:









































