Thursday, 06 06 2024
12:48
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
12:45
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին

«Առևտուր իշխանությունների հետ». մամուլ

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի որոշումները 5 օրվա մեջ մի քանի անգամ փոխվեցին: «Հրապարակը» գրում է, որ մահափորձից, ապա նաև իրեն այցելած Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Հայրիկյանն ասաց, որ ստիպված է օգտվել օրենքով իրեն ընձեռված երկշաբաթյա ժամկետից, ապա մի քանի անգամ մտքափոխ եղավ: Իսկ երեկ վերջապես հրապարակեց չարչրկված որոշումը՝ ՍԴ չի դիմելու:

Ավելի ուշ, անսպասելիորեն, ասուլիսին ներկայացավ նաև տուժածը: «Եկա ընդամենը ցույց տալու, որ ներկա եմ. թող ամեն հայ իմանա, որ ահաբեկչությունը հայ քաղաքական կյանքն իր բնականոն ուղուց չպետք է շեղի»,- ասաց Հայրիկյանը: Անդրադառնալով նախագահության որոշ թեկնածուների այն պնդումներին, թե իր ՍԴ չդիմելով նա փաստեց, որ գործարքի մեջ է մտել իշխանությունների հետ՝ արձագանքեց. «Ես բոլոր այդ թեկնածուներին ասում եմ՝ թող վերցնեն իրենց տարիքը, նայեն, թե էդ տարիքում Հայրիկյանն ինչով է զբաղված եղել, հետո նոր հիմարություններ դուրս տան»:

Հայրիկյանի որոշումը միանշանակ չընդունվեց: Թեկնածուներից առնվազն երեքը այն որակեցին «առևտուր իշխանությունների հետ»: Էպոսագետը դեռ նախորդ օրը հայտարարել էր, որ եթե Հայրիկյանը չդիմի ՍԴ, ապա ինքը կայրի իր մեքենան: Ավելի ուշ հայտարարեց, որ դա պատկերավորության համար է ասել և՝ «Հայրիկյանն իր պահվածքով ցույց տվեց, որ իմ մեքենան իրենից թանկ արժե»: Հրանտ Բագրատյանը, որ նախօրեին բավականին խիստ էր արտահայտվել, թե՝ եթե չդիմի ՍԴ, ուրեմն կատարվածը մահափորձ չէ, երեկ «Հրապարակի» հետ զրույցում միայն ափսոսանք հայտնեց Հայրիկյանի որոշման հետ կապված՝ ասելով, որ դա Հայրիկյանի որոշելիքն է: Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես ասաց, որ դա Հայրիկյանի իրավունքն էր՝ դիմել, թե ոչ: Արամ Հարությունյանն ասաց. «Բայց արդյո՞ք նա այսօր է որոշում ընդունել, կամ ընդհանրապես ինքն է ընդունել այդ որոշումը, թե ոչ»: Իսկ Ձեր կարծիքով ո՞վ է որոշել՝ հետաքրքրվեց թերթը: «Չգիտեմ, բայց սա միակ դեպքն էր, որ Ահարոն Ադիբեկյանը ճիշտ էր ասում, որ նրա վարկանիշը հետո կիջնի: Ավելի ճիշտ կլիներ, որ ընտրությունները հետաձգվեին կամ, ավելի ճիշտ՝ նոր ընտրություններ անցկացվեին: Պետք է ժամանակ տրվեր, որ բացահայտեին մահափորձի հեղինակներին, նոր ընտրությունները լինեին»: Արման Մելիքյանն էլ, ով մինչ Հայրիկյանի որոշման հրապարակումը ասուլիսում ասել էր, որ եթե թեկնածուն չդիմի ընտրությունները հետաձգելու համար, ապա կփաստի, որ «ճնշումներ են եղել իշխանության շահերը պաշտպանող ինքնակոչների կողմից», երեկ «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր կարծիքը չի փոխել և ավելացնելու ոչինչ չունի: Դե իսկ հացադուլավոր թեկնածուն՝ Անդրիաս Ղուկասյանն էլ առաջվա պես կարծում է, որ ընտրությունների շինծու գործընթացներ են, և Հայրիկյանի հետ տեղի ունեցածն այդ գործընթացների բաղկացուցիչն է: Ամեն դեպքում քաղաքագետները կանխատեսում են, որ Հայրիկյանի մահափորձը որևէ կերպ չի ազդի ընտրությունների վերջնական ելքի վրա, իսկ նրա վարկանիշի վերելքը կկասեցվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում