Սիրելի երևանցիներ,
Երևանի քաղաքապետարանը ապրիլի 9-ը և 16-ը հայտարարում է համաքաղաքային ծառատունկի և բարի ավանդույթ դարձած շաբաթօրյակի օրեր:
Մաքուր, բարեկարգ ու կանաչ քաղաք ունենալը բոլորիս ցանկությունն է և, միաժամանակ, բոլորիս պարտականությունը:
Մենք միասին գործով կարող ենք ցույց տալ մեր սերն ու հարգանքը քաղաքի հանդեպ: Վստահ եմ, ում հարազատ է Երևանը, կմիանա մեզ: Քաղաքային միջավայրը պետք է առանձնանա իր մաքրությամբ ու կանաչապատման մշակույթով: Այստեղ յուրաքանչյուրիս լուման կարևոր է:
Քաղաքը, մեր շրջակայքը մաքրելու, միասնական ծառատունկին մասնակցելու համար, վստահ եմ, հազարավոր երևանցիներ են արձագանքելու:
Հորդորում եմ բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, բանկերին, խանութներին, ավտովառելիքի կայաններ շահագործողներին, մասնավոր տների հատվածին, նաև միջազգային կաույցներին ` մաքրել ու կանաչապատել իրենց հարակից տարածքները: Խնամված ու բարեկարգ վիճակը մեզանից յուրաքանչյուրի և ընդհանրապես քաղաքի դեմքն է:
Կոչ եմ անում բոլոր երևանաբնակներին` մասնակցել այս համաքաղաքային միջոցառմանը. ծառատունկը դարձնենք տոն ու այդ տոնը նվիրենք մեր քաղաքին:
Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյան










































