Լիբիայում իրականացվող ՆԱՏՕ-ի` «Միավորված պաշտպան» օպերացիայի հրամանատար կոնտր-ադմիրալ Ռասել Հարդինգը այսօր հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ամեն օր ավելացնում է հարվածների քանակը: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները մինչև հիմա կատարել են 1500 թռիչք, որից մոտ կեսը եղել է մարտական:
Կոնտր-ադմիրալի խոսքերով` ՆԱՏՕ-ի հիմնական նպատակներից է ապահովել միեջրկրածովյան ավազանից դեպի Լիբիա տեղափոխվող զենքի և զինամթերքի կանխարգելման աշխատանքները, ինչը սահմանված է ՄԱԿ-ի բանաձևով: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ զորքերի դուրս գալը ակտիվ ռազմական գործողություններից, չի հանգեցրել ուժերի պակասին:
Նա նաև անդրադարձել է նախօրեին ապստամբների վրա սխալմամբ հրթիռներ արձակելու փաստին` նշելով, որ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում ներողություն խնդրել այդ միջադեպի համար: Ռասել Հարդինգն ասել է, որ դա ՆԱՏՕ-ի մեղքը չէ, քանի որ իրենք տեղեկություն չեն ունեցել, որ ապստամբները հրասայլ ունեն, ինչն անակնկալ է եղել իրենց համար:









































