ԱՊՀ Միջխորհրդարանական Ասամբլեայի տեղեկատվության, կապի, մշակույթի, սպորտի, տուրիզմի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր մեկնեց Բելառուսի հանրապետության մայրաքաղաք Մինսկ` մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պետք է հանդես գա երկու զեկույցներով:
Տիգրան Ուրիխանյանը մասնակցելու է նաև մի շարք մոդելային օրենքների նախագծերի մշակման աշխատանքներին:








































