Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Ինչ ընդդիմություն է պետք Հայաստանին

Հայաստանն իշխանությունների հետ միասին ձեռք ձեռքի կամ ուս ուսի տված ևրասիական միություն խցկած ոչիշխանական բևեռի կազմալուծումից հետո Հայաստանում ընդդիմադիր նոր ուժի, ուժերի կամ բևեռի ձևավորման հարցում հաճախ են հնչում շեշտադրումներն արևմտամետ բևեռի ձևավորման մասով՝ նկատի առնելով հենց այն հանգամանքը, որ ոչիշխանական բևեռը մինչև վերջին օրը երդվում էր ռուսահպատակության հարցում: Վկան՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի պատվիրակության վերջին այցը Ռուսաստան: Հարցադրումը տրամաբանական է, այն իմաստով, որ եթե ռուսահպատակ բևեռը կազմաքանդվել է, ապա նոր բևեռը պետք է լինի, այսպես ասած, հակադիր կողմնորոշման, առնվազն հակակշռելու համար իշխանությունների ռուսահպատակությունը: Զուտ քաղաքագիտական առումով Հայաստանի համար դա շատ ավելի լավ կլինի, քանի որ եթե ձևավորվի ուժեղ, ազդեցիկ ընդդիմություն, որը կողմնակից կլինի արևմտյան կառույցներին Հայաստանի ինտեգրացիայի խորացմանը կամ սերտացմանը, հնարավոր կլինի այդպիսով թուլացնել ռուսական ճնշումը Հայաստանի վրա և դիմադրել ռուսական տարբեր նախագծերին, որոնք ակնհայտորեն հակասում են Հայաստանի շահերին և վտանգավոր են Հայաստանի համար: Վերջապես, հնարավոր կլինի Հայաստանը դուրս բերել Ռուսաստանից գաղութային կախվածության վիճակից:

Այս տեսանկյունից, իհարկե, գոնե ոչռուսական ընդդիմություն Հայաստանին անհրաժեշտ է՝ ռուսական իշխանությանը հակակշռելու համար: Սակայն Հայաստանին մեծ հաշվով անհրաժեշտը ոչ թե ռուսական կամ ոչռուսական, արևմտամետ կամ ոչարևմտամետ, այլ հայկական ընդդիմության ձևավորումն է: Ըստ որում՝ սա բոլորովին չի հակադրվում որևէ աշխարհաքաղաքական բևեռի հետ սերտ հարաբերության կողմնակից լինել-չլինելուն, որևէ գաղափարական համանման ուղղվածություն կրելուն: Ամենևին:

Խնդիրն այն է, որ հայկական ընդդիմություն ձևակերպումը ենթադրում է, որ այդ բոլոր կողմնորոշումները, ինտեգրացիոն կամ համագործակցության սերտացման հետ կապված մոտեցումները պետք է բխեն հայկական շահի՝ Հայաստանի պետական շահի ձևակերպումից, պետք է հասարակությանը մատուցվեն միանգամայն փաստարկված, հիմնավորված, զերծ տարբեր տեսակի միֆերից և ստերեոտիպներից: Այսինքն՝ Հայաստանի շահի չի պահանջում «ոչ» ասել բոլորին, Հայաստանի շահը պահանջում է համագործակցել որևէ մի աշխարհաքաղաքական բևեռի հետ այն աստիճան, այն սկզբունքներով, այն շրջանակներով, որոնք բխում են Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման, ժողովրդավարության և մարդու իրավունքի պաշտպանության հրամայականներից:

Սրա վրա պետք է կառուցվի հայաստանյան քաղաքականության առանցքային բանավեճերից մեկը, ոչ թե «միակ փրկիչների» կամ դարերով կերտված նմանօրինակ «օրհնված ոտքերի» բացարձակապես իռացիոնալ, միֆական, առասպելական պատկերացումների, ինչով որ Հայաստանի հասարակությանը պարտադրվեց եվրասիական որոշումը՝ հասարակությանը թույլ չտալով կողմնորոշվելու և ընտրելու հնարավորություն և այդ ընտրության քաղաքական ու հասարակական ընդդիմախոսներին ըստ էության զրկելով քարոզչության և սեփական դիրքորոշման փաստարկման հավասար հնարավորություններից:

Այդ փաստարկման բոլոր փորձերը անվանարկվում էին ոչ միայն իշխանական ճամբարներից, այլ նաև հայտնի ոչիշխանական, որոնք, ըստ էության, շատ ավելի մաղձոտ տարափ էին տեղում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր փորձում էին հասարակության համար հիմնավորել եվրասիական կապիտուլյացիայի ամբողջ աղետալիությունն ու ողբերգականությունը, որի հետևանքները Հայաստանն արդեն սկսել է զգալ:

Եվ հետևաբար սա է խնդիրը՝ Հայաստանում ձևավորել այնպիսի ընդդիմություն, որը հասարակությանը կներկայացնի փաստարկված, հիմնավորված առաջարկներ, մոտեցումներ՝ դրանցով ապահովելով նաև այդ մոտեցումների գաղափարական-արժեքային հենքը, այլ կերպ ասած՝ քաղաքակրթական հենքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում