Այսօր իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին դառնում է 60 տարեկան: Այդ կապակցությամբ spletnik.ru-ն ընտրել ու ներկայացնում է նրա կինոկարիերայի 7 ամենավառ դերերը:
Օռնելան (Ֆրանչեսկա Ռոմանա Ռիվելի-այսպես էին նրան կոչել ծնվելիս) իր ուղին դեպի արվեստ սկսել է շատ վաղ՝ դեռ դեռահաս տարիքից, այնպես որ՝ 1970-ականներին նրան սկսեցին վստահել լուրջ դերեր:
1977թ. նա նկարահանվել է Ժորժ Լոտների «Սրիկայի մահը» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը Ալեն Դելոնն էր:

1979թ. խորհրդային ռեժիսոր Գրիգորի Չուխրայը նրան հրավիրեց նկարահանվելու «Կյանքը հիանալի է» ֆիլմում:

1980-ականների սկիզբը նշանավորվեց Ադրիանո Չելենտանոյի հետ խաղացած երկու ֆիլմերով՝ «Անսանձ կնոջ սանձահարումն» ու «Խելահեղ սիրահարվածը»: Օռնելան դարձավ 20-րդ դարի երկրորդ կեսի ամենավառ իտալացի դերասանուհիներից մեկը:


Եթե խորհրդային հանդիսատեսին դուր էր գալիս կատակերգություններում հանդես եկող դերասանուհին, ապա Եվրոպայում նրան գնահատում էին այլ դերերի համար: Օրինակ՝ 1981-ին լույս տեսավ «Սովորական խելագարության պատմություն» դրաման:

Բնականաբար, Օռնելան նկարահանվել է ոչ միայն եվրոպական կինոյում։ Նրան հրավիրել են ԱՄՆ՝ կատարելու կնոջ գլխավոր դերը «Օսկար» գանգստերական կատակերգությունում:

1998-ին լույս տեսավ Ալեքսանդր Դյումայի վեպի հիման վրա «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմը, որում գլխավոր դերերը կատարեցին Ժերար Դեպարդյեն և Օռնելա Մուտին:











































