Վենեսուելայի սուպերմարկետներում կտեղադրեն 20.000 հատուկ սարք՝ դեֆիցիտային ապրանքների աժիոտաժային պահանջարկի դեմ պայքարի նպատակով։ Այդ սարքերը կկարդան գնորդնեռրի մատնահետքերը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ այդպիսի համակարգը կօգնի լուծել երկար հերթերի և ապրանքների դեֆիցիտի խնդիրը:
Անցած տարի Վենեսուելայի սուպերմարկետներում գնորդների երկար հերթեր են գոյացել ամենաանհրաժեշտ ապրանքների դեֆիցիտի պատճառով:
Վենեսուելայի իշխանությունները դրանում մեղադրել են ընդդիմությանը և ձեռնարկատերերին, որոնք, ինչպես պնդում էին, արհեստականորեն ստեղծել են ապրանքների դեֆիցիտ և բարձրացրել գները:
Փետրվարին ձերբակալվել են առևտրի կետերի մի քանի տերեր, որոնց մեղադրել են արհեստական հերթերի գոյացման մեջ՝ սահմանափակելով դրամարկղերի աշխատանքը:
Բացի դրանից՝ Մադուրոյի խոսքով՝ մաքսանենգները դեֆիցիտային ապրանքները գնում են սահմանին և դրանք փոխադրում Կոլումբիա, որտեղ ապրանքը բարձր գնով են վաճառում:












































