2014 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Կիպրոս գաղթած մոտ 2 մլն թռչունների ոչնչացրել են։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։
Թռչունները Կիպրոսում համարվում են աղանդեր և վաճառվում ռեստորաններում դյուժինը 80 եվրոյով։ Բնապահպանների խոսքով՝ առավել մեծ հաջողությամբ իրացվում են սևագլուխ շիկահավերն ու երգող կեռնեխները։
Նշվում է, որ թռչունների որսն իրականացվում է ցանցերի օգնությամբ, ինչպես նաև սոսնձանման նյութի, որով որսորդները պատում են ծառերի ճյուղերը։ Ընդհանուր առմամբ որսագողերի շրջանառությունն անցած տարի կազմել է մոտ 15 մլն եվրո։











































