Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռնուհին՝ Սելիա Սանդիսը շնորհակալություն Է հայտնել խորհրդային հետախույզներին այն բանի համար, որ նրանք իր պապին փրկել են 1943 թվականի Թեհրանի խորհրդաժողովի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է խորհրդային հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը:
Գոհար և Գևորգ Վարդանյանները (կեղծանունները՝ «Անիտա» և «Անրի») միասին հետախուզության մեջ աշխատել են 43 տարի: Հենց նրանք են խափանել 1943 թվականի Թեհրանի խորհրդաժողովի ընթացքում երեք ղեկավարների՝ Չերչիլի, Ռուզվելտի և Ստալինի ֆիզիկական ոչնչացման գործողությունը: Մինչ օրս Էլ նրանց կյանքի շատ դրվագներ գաղտնի են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































