Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ապրիլի 8-ին Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանը մեկնեց Փարիզ: Ապրիլի 9-ին Հայր Մեսրոպը ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ կժամանի Ժնև:
Գերագույն հոգևոր խորհրդի հանձնարարությամբ ապրիլի 10-ին, Ժնևի Ս. Հակոբ առաջնորդանիստ եկեղեցում, Շվեյցարիայի հայոց թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահը Հովնան Սրբազանի կողմից կներկայացվի հայ համայնքին:









































