Սպիտակ տան անվտանգության ծառայությունը տագնապ է հայտարարել Հարավային մարգագետնում բարձր աղմուկի պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը:
Նշվում է, որ դա տեղի է ունեցել մի քանի րոպե առաջ այն բանից, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա ընտանիքը պետք է նստեին այնտեղ գտնվող ուղղաթիռը:
Հատուկ ծառայության գործակալները լրագրողներին հետ են տարել մամլո ասուլիսի համար նախատեսված սենյակ և փակել դռները:
Ներկա պահին պարզաբանվում են միջադեպի պատճառները:









































