Գյումրի-Երևան մուտքի մոտ, մեր ստացած տեղեկությունների համաձայն, հիմա ավելի հանգիստ է: Մուտքի մոտ հավաքված երիտասարդները, ովքեր քիչ առաջ փորձել են սպառնալ լրագրողներին, հորդորել, որ դադարեցնեն նկարահանումները, հեռացել են տարածքից: Այս մասին հայտնում է Lragir.am-ը:
Տարօրինակն այն է, որ չնայած Գյումրիում ամենուր ոստիկանական խմբեր են, քաղաքի մուտքի մոտ ոստիկաններ չկան, և «հարցեր լուծողները» մի քանի տասնյակի հասնող երիտասարդներն են եղել:
Հիմնադիր Խորհրդարանի ներկայացուցիչները ծանոթ են քաղաքում տեղի ունեցող պրոցեսներից, մուտքի մոտ կան նրանց մի քանի համախոհներ, ովքեր պարբերաբար զգուշացնում են, թե ինչ իրավիճակ է այնտեղ:
Երիտասարդներն այժմ հեռացել են այդտեղից: Տեղեկություններ կան, որ նրանք քրեական հեղինակություն Զապի մերձավոր շրջանակներից են:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































