«Երբ դու սիրահարված ես, տարիքի հարցը դադարում է ինչ-որ նշանակություն ունենալ»,- անցած տարվա աշնանն ասել է 68-ամյա Սյուզան Սարանդոն իր 37-ամյա ընկեր Ջոնաթան Բրինքլինի հետ սիրավեպի մասին: Իսկ երեկ հայտնի է դարձել, որ դերասանուհին հինգ տարվա համատեղ կյանքից հետո հրաժեշտ է տվել երիտասարդ ընկերոջը: Պատճառը իրականում ոչ թե 30 տարվա տարբերությունն է, այլ Connected ռեալիթի-շոուում ունեցած տարաձայնությունները:
Համաձայն կանոնների՝ նախագծին մասնակցում է վեց զույգ Նյու Յորքից, որոնք միասին ծանր ֆիզիկական և հոգեբանական փորձություններ են անցնում: Նրանցից մեկը դարձել է այդ աստղային զույգը: Համատեղ նկարահանումների հարցում պնդել է Բրինքլինը: Սկզբում ամեն ինչ լավ էր ընթանում: Ավելի ուշ զույգի միջև վեճեր են առաջացել, որն ավելի սուր բախումների է վերաճել: Դերասանուհին որոշել է հեռանալ շոուից, իսկ Ջոնաթանը ցանկանում էր շարունակել նկարահանումը: Այդ ժամանակ Սարանդոնը հայտարարել է, որ լքում է նրան:









































