Warner Bros. ընկերությունը հրապարակել է դերասանուհի Մելիսա Բենոիսթի առաջին լուսանկարները, որը մարմնավորում է գլխավոր դերակատարին Սուպերգըրլ սերիալում, հայտնում է The Hollywood Reporter-ը:
Լուսանկարներում աղջիկը հագել է իր հերոսուհու կոստյումը, որի հեղինակը օսկարակիր Քոլին Էթվուդն է:
Սերիալը կցուցադրվի CBS հեռուստաալիքով 2015թ. աշնանը, պիլոտային սերիայի նկարահանումները սկսվելու են ընթացիկ շաբաթ: Ֆիլմը պատմելու է Կարա Զոր-Էլի՝ Սուպերմենի զարմուհու արկածների մասին:








































