Ընդունված է կարծել, որ կանայք հոգում են առողջ սննդի մասին ավելի հաճախ, քան տղամարդիկ: Դա կապված է մի քանի գործոնների հետ, գրում է Korrespondent.net-ը:
Դրա, թերևս, առաջին պատճառն ավելի երիտասարդ երևալու ցանկությունն է:
Երկրորդն ինստենկտիվ-գենետիկական պատճառն է: Իսկ ավելի կոնկրետ`ապագա սերնդի մասին հոգածությունը, ընկալումն այն փաստի, որ կինը տան օջախը վառ պահողն է, և նա պետք է հոգ տանի ընտանիքի մասին:
Սննդի մեջ ևս կանացի նախասիրությունները տարբերվում են տղամարդկանցից:
Կանայք ավելի հաճախ են սուշի պատվիրում, քան տղամարդիկ: Նրանք նաև տղամարդկանցից ավելի քիչ են պիցա պատվիրում:
Կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի շատ են բուրգերներ և սենդվիչներ պատվիրում:
Երկու սեռերն էլ հավասարապես նախընտրում են լափշա և բրինձ:
Տղամարդկանց և կանանց`վերոնշյալ պատվերների միջին արժողության կտրոնն այնքան էլ չի տարբերվում: