Ավելի քան 26 հազար մարդ Facebook-ում հանրագիր են ստորագրել «ճարպոտ», «տգեղ» սմայլիկները հեռացնելու պահանջով, գրում է The Telegraph-ը:
Օգտատերերը կարծում են, որ այդ երկու «սմայլիկները» զգացմունքներ չեն և չեն պատասխանում «ինչպե՞ս եք ձեզ զգում» հարցին:
«Ճարպոտությունը զգուցմունք չէ: Ճարպը մեր մարմնի բնական մասն է կազմում: Մեր մարմնի բոլոր մասերն արժանի են, որպեսզի դրանց հարգեն և հոգ տանեն»,- ասվում է հանրագրում:
Facebook-ի մամլո քարտուղարը պատասխանել է, որ ընտրությունը ավելի քան 100 «սմայլիկներից» է կազմված, ինչպես նաև առաջարկել է սեփական «սմայլիկները» ստեղծել:











































