Կանադացի կատարող Ջասթին Բիբերը հանդես է եկել Men’s Health ամսագրի ֆոտոշարքում՝ դառնալով պարբերականի ապրիլյան համարի դեմքը, հաղորդում է korrespondent.net-ը: Լուսանկարներում Բիբերը ցուցադրում է մերկ իրանը և բազմաթիվ դաջվածքները:
Պարբերականին տված հարցազրույցում նա պատմել է, որ զղջում է իր նախկին վարքագծի համար և գիտակցում է իր սխալները: «Ինձ համար շատ դժվար տարի էր, համենայն դեպս` որոշ բաներ գիտակցելու առումով: Ինձ, կարծես, 180 աստիճանով փոխել են: Մեկ տարի առաջ այս ժամանակ ես բանտում էի»,- ասել է Բիբերը լրագրողներին:
Նա նշել է, որ ոչ ադեկվատ պահվածքի պատճառը ճանաչվածությունն է, որը ձեռք է բերել 13 տարեկան հասակում:







http://youtu.be/pv2agaEI4Es









































