Սինգապուրի դատարանը 2 գերմանացու դատապարտել է 9-ամսյա բանտարկության և փայտի 3 հարվածի վանդալիզմի համար, հայտնում է The Guardian-ը:
Հայտնի չէ, թե դատավճիռը երբ ի կատար կածվի:
22-ամյա Անդրեաս ֆոն Կնորեն ու 21-ամյա Էլթոն Հինզը մեղավոր են ճանաչվել, որ 2014թ. նոյեմբերին մտել են դեպո ու մետրոյի վագոնի վրա գրաֆիտի արել:
Նրանց ձերբակալել էին Մալայզիայում, ուր գնացել էին Սինգապուրից:
Երիտասարդներն իրենց մեղքն ընդունել են ու զղջացել արածի համար:
Սինգապուրը աշխարհի ամենամաքուր քաղաքներից է և ունի չափազանց խիստ օրենսդրություն վարչական իրավախախտումների տեսանկյունից:









































