Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի վերականգնման ժամկետը դեռևս հայտնի չէ:
Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում երեկ կայացած «Վիլյառեալ»-ի հետ խաղում (1:3) Բուսկետսը ցավալի հարված է ստացել Պինյայից ու 39-րդ րոպեին խաղադաշտը լքել պատգարակով:
Սրունքաթաթի վնասվածքի պատճառով Բուսկետսը կարող է բաց թողնել Լա Լիգայի 28-րդ տուրում կայանալիք «էլ կլասիկո»-ն: Խաղը կայանալու է մարտի 22-ին: Բուսկետսի վերականգնման հստակ ժամկետը հայտնի կդառնա լրացուցիչ բուժզննումից հետո:
«Բուսկետսը բաց կթողնի մի քանի օր: Տեսնենք՝ ինչ կլինի բուժզննումից հետո»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է AS-ը:









































