Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամի կարծիքով` Մադրիդի «Ռեալ»-ը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի չեմպիոնության ֆավորիտներից մեկն է: Աշխարհի 2014 թվականի չեմպիոնը նշել է, որ հիանալի շանսեր ունեն նաև «Բարսելոնա»-ն և «Չելսի»-ն:
«Այո, վերջերս «Ռեալ»-ն «Ատլետիկո»-ին պարտվել է 0:4 հաշվով: Բայց, այնուամենայնիվ, թիմը Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է:
Բացի մադրիդցիներից, մշտական վտանգ են ներկայացնում «Բարսելոնա»-ն և Անգլիայի առաջնության առաջատար «Չելսի»-ն»,- Goal. com-ը մեջբերում է Լամի խոսքերը:








































