ԱՄՆ-ում ձերբակալվել է Վիրջինիա նահանգից դեռահասը, ով մեղադրվում է ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման համար ամերիկացիներ հավաքագրելու մեջ: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ 17-ամյա դեռահասը, ում անունը չի բարձրաձայնվում, կալանքի տակ էր առնվել անցյալ շաբաթ:
Դատախազները նրա համար պահանջում են չափահասներին հատուկ պատժամիջոց, սակայն ներկայում, իրավապահ մարմինների աշխատակցի տվյալներով, նրան առաջադրվել են մեղադրանքներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս է:
Քննիչները մոտ մեկ ամիս հետևել են դեռահասին: Նա նաև մեղադրվում է ԴԱԻՇ-ի անունից հաղորդագրություններ տարածելու մեջ:









































