Thursday, 06 06 2024
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա

Երրորդմասցի Լյովիկի սպանությունը ինչպես կազդի Հովիկ Աբրահամյանի դիրքերի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայտնի փաստ է, որ Հայաստանի քրեական աշխարհն ամբողջությամբ իշխանությունների վերահսկողության տակ է: Սակայն մինչև փետրվարյան հայտնի քաղաքական իրադարձությունները, քրեական աշխարհը փաստացի գտնվում էր իշխանական երկու ուժերի՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի վերահսկողության ներքո:

Ակնհայտ էր, որ քաղաքական դաշտում տեղի ունեցած վերջին փոփոխությունները, որոնց արդյունքում իշխանական քաղաքական ուժերից մեկը` ԲՀԿ-ն, փաստացի ոչնչացվեց, քրեական աշխարհում նոր խմորումների տեղիք կտային: Արդյոք երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց տեղի ունեցած սպանությունները հենց այս նոր իրավիճակի արգասիքն են, թե դա ընդամենը զուգադիպություն է, ցույց կտա ժամանակը: Մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ Հայաստանի քրեական աշխարհում ևս վերադասավորումներ են տեղի ունենալու, և բացառված չէ, որ երեկ տեղի ունեցած սպանություններն առաջիկա հնարավոր զարգացումների առաջին «ծաղիկներն» են:

Երեկվա սպանություններից հետո համացանցում ծավալված քննարկումներն ամբողջությամբ բնորոշում էին Հայաստանում ձևավորված իշխանական համակարգի բնույթը: Շրջանառվող հիմնական հարցերից մեկն այն էր, թե Երրորդմասցի Լյովիկի սպանությունը ինչպես կազդի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիրքերի վրա, քանզի բոլորին հայտնի է, որ նշված քրեական հեղինակությունը սերտ հարաբերությունների մեջ էր վարչապետի հետ: Իսկ այդ պատմության արդյունքում իշխանական շրջանակների «ուժեղացած» պաշտոնյայի հարցը չէր քննարկվում միայն այն պարզ պատճառով, որ դեռևս հայտնի չէ, թե հարձակվողներն ում մարդիկ են եղել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում