Saturday, 04 05 2024
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով
13:15
Kartes Analytica-ին շնորհվել է Տիեզերական գործունեության լիցենզիա
Բաքվում ԱՄՆ դեսպանը կայցելի՞ Շուշի
12:45
Բրազիլիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով զոհվել է 39 մարդ. կան տասնյակ անհետ կորածներ
Մեկնարկել են Eurowings ավիաընկերության Բեռլին-Երևան-Բեռլին երթուղով չվերթերը
Վոլոդինը վիրավորական արտահայտություններ է արել Բայդենի և Զելենսկիի հասցեին
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների դիեր
11:45
Նավթի գները նվազել են. 03-05-24
Հայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրենին
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
Աշտարակում տներից մեկի բակում քաղաքացին ընկել է մոտ 3 մետր փոսի մեջ և մահացել
Գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է
Ադրբեջանին իր գծած սահմանից դժվար կլինի հետ կանգնել․ Արևմուտքի ձեռքը զարկերակի վրա է
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մեր շահերից է բխում Հնդկաստան-Իրան մերձեցումը. լոգիստիկ «խցանումներ» չեն առաջանա
Ադրբեջանը Հայաստանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ
Կապիտալի արտահոսքը աճել է 55 տոկոսով, արտահանումը դեպի ԵԱՏՄ՝ 10 անգամ
Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ»
Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ»
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող. «Ժողովուրդ»
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել

Փերիս Հիլթոնի եղբայրը խոստովանել է, որ ինքնաթիռում 11 ժամ շարունակ սկանդալ է սարքել

Փերիս Հիլթոնի 21-ամյա եղբայրը՝ Քոնրադը, խոստովանել է, որ Լոնդոնից Լոս Անջելես թռչող ինքնաթիռում 11 ժամ շարունակ սկանդալ է սարքել: Կատաղած երիտասարդը հարձակվել է բորտուղեկցորդուհիների վրա, նրանցից մեկին սպառնացել է սպանել, իսկ մյուսին՝ աշխատանքից հեռացնել տալ, հաղորդում է GQ-ն:

Սկանդալային դեպքը տեղի է ունեցել 2014 թ. հուլիսի 31-ին, սակայն մինչև վերջերս Քոնրադ Հիլթոն III-ը հրաժարվում էր ընդունել իր մեղքը: Ականատեսների խոսքերով՝ Քոնրադը թռիչքի հենց սկզբից իրեն վատ է պահել: Նա սկզբում հայտարարել է, որ ինքնաթիռում իր հարևաններից մեկի վրայից վատ հոտ է գալիս, և պահանջել է անմիջապես իջեցնել ինքնաթիռը: Իսկ երբ բորտուղեկցորդուհիներից մեկն ասել է, որ դա անհնար է, նա միանգամից կատաղել է:

«Այս ինքնաթիռի վրա ամեն ինչ ինձ է պատկանում, իսկ դուք գրողի տարած գյուղացիներ եք»,- գոռացել է երիտասարդը: Ընդ որում, Քոնրադը պարծեցել է British Airways ավիաընկերության ղեկավաի հետ ծանոթությամբ և բորտուղեկցորդուհիներից մեկին սպառնացել է, որ նրան աշխատանքից կազատեն: Այդ խոսքերից հետո նա հարձակվել է մյուս բորտուղեկցորդուհու վրա և պատռել նրա ժիլետը: «Ես կսպանեմ քեզ, կսպանեմ»,- գոռացել է Փերիսի եղբայրը:

«Նա անընդհատ քայլում էր սրահով: Ինչ-որ պահի նա զուգարան մտավ, որտեղ նրանից հետո մարխուանայի ուժեղ հոտ էր տարածվել: Նա երևի մի քանի տասնյակ «խոտով» ծխախոտ էր ծխել»,- պատմել է սկանդալի ականատեսներից մեկը:

Քոնրադ Հիլթոնը փաստաբանը հայտնել է, որ իր հաճախորդի ագրեսիան պայմանավորված է եղել նրանով, որ նա թռիչքից առաջ քնաբեր է օգտագործել: Սակայն դատավորներին դա չի տպավորել, ուստի երիտասարդը որոշել է ավելի խիստ պատժից խուսափելու համար ընդունել իր մեղքը:

Ներկա պահին Քոնրադին վեց ամսվա ազատազրկում, ինչպես նաև խոշոր տուգանք է սպառնում:

Ավելի վաղ երիտասարդն արդեն մի քանի անգամ վեճերի և դեբոշների համար պատասխանատվության է ենթարկվել: Դրանցից մեկի հետևանքով նրա ծնողները ստիպված են եղել 300 հազար դոլար փոխհատուցում վճարել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում