Monday, 29 06 2026
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները

Մազ կրակելն այլևս նորաձև չէ, ԲՀԿ-ն խուզելու ժամանակն է

Թեև հայաստանյան քաղաքական էլիտայում եկավ մի ժամանակ, երբ նորաձև դարձավ մազ կրակելը, քաղաքական գործընթացների առումով այս էլիտան այսօր զբաղված է լրիվ հակառակ պրոցեսով՝ «խուզում» են ԲՀԿ-ն: Վաղը տեղի է ունենալու համագումարը, և սպասվում է, որ կլինի կուսակցությունից հեռանալու հերթական ալիքը, և մի շարք մարդիկ կլքեն ԲՀԿ-ն:

Այս գործընթացը արդեն շատ երկար ժամանակ է՝ շարունակվում է, և դժվար է ասել, թե ի վերջո Սերժ Սարգսյանն ինչ է որոշելու թողնել ԲՀԿ-ից: Ըստ որում՝ դժվար է նաև ասել, թե արդյոք բոլո՞ր հեռացողներն են հեռանում, այսպես ասած, հրահանգով կամ՝ Սերժ Սարգսյանի հրահանգով: Ի վերջո՝ բացառված չէ, որ հեռացողների մի մասը հեռանում է Ռոբերտ Քոչարյանի հրահանգով, որը ևս իր թիմն ուներ ԲՀԿ-ում:

Բանն այն է, որ ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի լիակատար վերահսկողության տակ անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանն ըստ էության այլևս անհրաժեշտություն չունի պահել իր թիմակիցներին մի կուսակցությունում, որը աշխատելու է բացառապես Սերժ Սարգսյանի համար: Սակայն այս դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ է անելու Քոչարյանի թիմը, և ընդհանրապես՝ արդյոք ներկայիս իրադարձությունները հայաստանյան ներքաղաքական կյանքից, այսպես ասած, հեռացնո՞ւմ են «Քոչարյանի թիմ» հասկացությունը: Իսկ որ այս հասկացությունը կար, և այն մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի համար առանցքային նշանակություն ունեցող գործոն էր քաղաքականության մեջ՝ խոստովանում էր հենց Քոչարյանը՝ իր հարցազրույցներից մեկում քաղաքական պլանների մասին խոսելիս կարևորելով թիմի առկայությունը:

Եվ ուրեմն ներկայումս հետաքրքրական է, թե ինչ է լինելու «Քոչարյանի թիմ» հասկացության հետ՝ պահպանվելո՞ւ է նման հասկացություն, ի՞նչ տեսքով, ո՞ր կուսակցությունում կամ կուսակցությունների մեջ տարրալուծված, թե՞ Ռոբերտ Քոչարյանը իր թիմով կձևավորի նոր քաղաքական ուժ՝ ադապտացնելով այդ ուժը նոր իրավիճակին և նոր պլաններին, որ կարող են բխել նոր իրողություններից:

Այս հարցերի պատասխանը կտա ժամանակը՝ իհարկե, սակայն անկասկած է, որ առանցքայինը լինելու է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հավակնությունը: Եթե նա պահպանում է երբևէ իշխանության գալու հավակնություն, ապա, բնականաբար, կփորձի վերակազմավորել, վերադասավորել իր թիմը, իսկ եթե ոչ, ապա, ամենայն հավանականությամբ, հայաստանյան քաղաքական դաշտում այդ սեգմենտը արդեն կարելի է անցած էտապ համարել:

Սակայն բացառել պետք չէ նաև միջանկյալ մի տարբերակ՝ երբ Քոչարյանը վերադառնալու էական հավակնություն էլ երբեք չի ցուցաբերի, սակայն կփորձի որոշակիորեն քաղաքական ազդեցություն պահպանել որևէ խմբի միջոցով, որևէ ֆորմատով՝ հարկ եղած դեպքում իր տնտեսական շահերը սպասարկելու համար, քանի որ հայտնի է, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը Հայաստանում լուրջ տնտեսական ներկայացվածություն ունեն տարբեր բիզնեսների տեսքով:

Քոչարյանական թիմի հնարավոր ապագայի վերաբերյալ դատողությունների առումով շատ հետաքրքրական է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի հայտարարությունը Վարդան Օսկանյանի՝ մանդատը վայր դնելու որոշման մասին: Միքայել Մելքումյանը բաց տեքստով հայտարարել է, որ 2017 թվականը սարերի հետևում չէ, և Օսկանյանը միգուցե պլաններ ունի, որոնցում մանդատը այլևս չի տեղավորվում, քանի որ մանդատը հենց այնպես վայր չեն դնում: Սա ուղղակի ակնարկ է, որ Օսկանյանի քայլը ոչ թե զուտ արձագանք է ներկայիս իրավիճակին, այլ քայլ՝ դեպի ապագա: Իսկ ինչպես հայտնի է, ԲՀԿ-ում հենց Վարդան Օսկանյանն է առաջին հերթին դիտվում որպես Ռոբերտ Քոչարյանի թիմի անդամ:

Քանի որ Հայաստանում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճած են իրար, ապա անհնար է լինել խոշոր կապիտալիստ և որևէ կերպ կապված չլինել քաղաքական անցուդարձին, որևէ ներկայացվածություն կամ կապակցվածություն չունենալ քաղաքական սուբյեկտների, քաղաքական կյանքի հետ: Ահա այս տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանը, չնայած ԲՀԿ-ի հետ կապված պլանների մասով կրած անհաջողությանն ու պարտությանը, այնուամենայնիվ՝ օբյեկտիվորեն թերևս չի կարող հրաժեշտ տալ քաղաքականությանը գոնե ինչ-որ չափով խառնված լինելու հանգամանքին, օբյեկտիվորեն չի կարող ընդհանրապես հրաժարվել քաղաքականությունից: Որովհետև մի բան հստակ է՝ քաղաքականությունը չի կարող հրաժարվել Ռոբերտ Քոչարյանից՝ այն պարզ պատճառով, որ բիզնեսի հետ սերտաճած քաղաքականությունը չի կարող հրաժարվել որևէ խոշոր սեփականատիրոջից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում