Ճապոնիայի Աոշիմա կղզին տեսարժան վայր է կատուների սիրահարների համար: Այդ փոքրիկ հողակտորի վրա ապրում է 2 մարդ և ավելի քան 120 կատվազգի, որոնց թիվն ամեն տարի ավելանում է, հայտնում է Mirror-ը:
Աոշիմա կղզին գտնվում է Ներքին Ճապոնական ծովում: 1945թ. այնտեղ ապրում էր 900 մարդ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզու բնակիչների մի մասը տեղափոխվեց մայրցամաք աշխատանքի ու լավագույն կյանքի որոնման նպատակով:
Ներկայումս կղզում ապրում են միայն թոշակառուները:
Զբոսաշրջիկները հաճախ են գալիս կղզի՝ շփվելու կենդանիների հետ, քանի որ կենսական տարածքների սղության պայմաններում բազմաթիվ ճապոնացիներ չեն կարող իրենց տանը կենդանի պահել:











































