Մերիլ Սթրիփի դուստրերը՝ Մեմին, Գրեյսն ու Լուիզա Գամերը, դարձել են & Other Stories նորաձև բրենդի գովազդային արշավի հերոսուհիներ՝ հայտնում է spletnik.ru-ն:
Քույրերը լուսանկարվել են Սթիվեն Շորի ռետրո ֆոտոսեսիայում՝ Լոս Անջելեսի փողոցներում ցուցադրելով բրենդի նոր հավաքածուից իրեր (հասարակ ջինսեր, ազատ վերնաշապիկներ ու վառ պայուսակներ), որ ստեղծվել են դիզայներ Կլեր Վիվյերի հետ համատեղ:
Նշենք, որ 23-ամյա Լուիզան պրոֆեսիոնալ մոդել է, 31-ամյա Մեմին ու 28-ամյա Գրեյսը նկարահանվում են կինոյում և հեռուստատեսությունում:















































