Տոկիոյի իրավապահները ձերբակալել են խորհրդատվական ընկերության 29-ամյա ղեկավարին, որովհետև նա էլեկտրաշոկ է կիրառել աշխատանքից ուշացած աշխատակցի նկատմամբ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ճապոնիայի մայրաքաղաքի վարչությունը հայտնում է, որ ֆիրմայի տնօրենն էլեկտրաշոկային զենք է կիրառել, ինչպես նաև ծեծել է ձեռքի տակ ընկած լապտերով և իր աշխատակիցներից մեկին ոտքով խփել է, որովհետև հերթական անգամ ուշացել է աշխատանքից:
Աշխատակիցը վնասվածքներ է ստացել, որոնք 3 շաբաթվա բուժում են պահանջում:
Ընկերության ղեկավարի խոսքով՝ նա աշխատակցին նկատողություն է արել աշխատանքից պարբերաբար ուշանալու համար, բայց երբ վերջինս զղջալու փոխարեն «սկսել է հիմարաբար քմծիծաղել», իրեն չի տիրապետել ու էլեկտրաշոկ է կիրառել:









































