Ամերիկացի երկու ֆուտբոլիստներ՝ «Նյու Յորք Ջայանթս»-ը մեկ տարի առաջ լքած Սինդի Ռայսն ու թիմի գործող մարզիկ Սթիվ Ուեզրֆորդը, թույլ են տվել մահվանից հետո իրենց ուղեղն օգտագործել հետազոտությունների համար: Այս մասին գրում է BBC-ն:
Մարզիկները նշել են, որ իրենց արարքով կցանկանային մյուս խաղացողներին օրինակ ծառայել:
Բժիշկներն ահազանգում են մարզական վնասվածքների և գլխուղեղի դեգեներատիվ հիվանդությունների միջև հնարավոր կապի մասին:









































