Sunday, 05 07 2026
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը

«Քֆուր», հանդիմանություն, ծեծկռտուք, փայծաղի պատռվածք․ Աբովյանում դիտողությանն այսպես են պատասխանում

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց և ավարտվեց Հարություն Սոլոմոնյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:
30-ամյա Հարությունը մեղադրվում էր տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ էր 2014 թվականի մարտի 12-ից:

Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի մարտի 10-ին, ժամը 21-ի սահմաններում Հարությունը գտնվել է իր աշխատավայրում՝ Աբովյան քաղաքի «Հարություն ԱԿ»-ին պատկանող խանութի սրահում: Նա լսել է, որ խանութի պահեստային մասում միմյանց հետ խոսող երեք տղամարդկանցից մեկը՝ Արմեն Շ.-ն, բարձրաձայն հայհոյում է:

Հարությունը դիտողություն է արել, բայց Արմենը չի ընդունել դիտողությունը, վիճել է նրա հետ: Քաշքշոց է առաջացել:
Վիճաբանողները դուրս են եկել բակ, որտեղ միմյանց հարվածներ են հասցրել ձեռքերով ու ոտքերով:

Հարությունի հարվածներից Արմենի առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կրծքավանդակի արյունազեղում է առաջացել ու ներորովայնային վնասվածք՝ փայծաղի պատռվածք:

Հարությունն ընդհանուր իրավասության դատարանում իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է, միջնորդել է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Նա դեպքից հետո հատուցել էր տուժողին պատճառված վնասը, տուժողը չի բողոքել, որևէ պահանջ չի ներկայացրել, խնդրել է, որ Հարությունի նկատմամբ մեղմ պատիժ նշանակվի:

Դատարանը հաշվի է առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ. Հարությունը դրական է բնութագրվել, նախկինում դատված չի եղել, նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտվել նաև տուժողի հակաբարոյական, հակաօրինական արարքը, որով պայմանավորվել է հանցագործության կատարումը:

Ընդհանուր իրավասության դատարանն արձանագրել է, թե ամբաստանյալ Հարությունի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ՝ միջին ծանրության, ինչպես նաև վիճակ՝ սրտի կորոնար անոթների շունտավորումից հետո:

Վերաքննիչ քրեական դատարանում պարզվեց, որ Հարությունը, բարեբախտաբար, ո՛չ շաքարային դիաբետ ունի, ո՛չ սիրտն է վիրահատված: Եվ նա նման բաներ ընդհանուր իրավասության դատարանում չի հայտնել, փաստաթղթեր չի ներկայացրել:

Պարզապես… դատական ակտում ամբաստանյալին են վերագրվել ու որպես նրա՛ առողջական վիճակ են արձանագրվել… գործով վկա մի տիկնոջ առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները:

Տիկինը բժշկական փաստաթուղթ էր ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան, խնդրել էր հաշվի առնել իր առողջական վիճակն ու իրեն դատարան չկանչել: Այս տիկնոջ հիվանդությունների վերաբերյալ փաստաթղթերը դատարանն «ընթերցել» ու դատական ակտի մեջ ամրագրել է՝ որպես ամբաստանյալի վերաբերյալ տեղեկություններ: Անուշադրության ահա այսպիսի դատական արտառոց դրսևորում…

Ընդհանուր իրավասության դատարանն արագացված դատաքննության արդյունքում Հարություն Սոլոմոնյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը: Նա խնդրել էր պատժի մասով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, Հարությունի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն և սահմանել փորձաշրջան:

Վերաքննիչ քրեական դատարանում հիմնավորելով իր բերած բողոքը՝ պաշտպանն ընդգծեց, որ Հարությունը հանցավոր արարքը կատարել է տուժողի հակաբարոյական վարքագծի պատճառով: Նա դիտավորություն չի ունեցել վնասելու տուժողի փայծաղը, նրա առողջությանը ծանր վնաս հասցնելու: Ծանր վնասը տուժողի առողջությանը պատճառվել է փոխադարձ կռվի ժամանակ, երբ ամբաստանյալն ու տուժողը միմյանց հարվածներ են հասցրել ոտքերով ու ձեռքերով:

Պաշտպանն ընդգծեց, որ Հարությունը որևէ գործիք, ասենք՝ դանակ, կամ որպես զենք գործադրվող որևէ առարկա չի օգտագործել կռվի ժամանակ: Հետևաբար, խոսք կարող է լինել ոչ թե ուղղակի դիտավորության, այլ անուղղակի դիտավորության մասին, ինչն ինքնին արդեն մեղմացնող հանգամանք պետք է դիտել՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս:
Պաշտպանն ասաց, թե փայծաղն այնպիսի օրգան է, որ կարող է պատռվել անգամ մարդու մարմինն ուժեղ ցնցելու կամ նման այլ իրավիճակում: Հարությունը տուժողի փայծաղը վնասել է ակամայից՝ փոխադարձ հարվածների ընթացքում:

Ե. Սարգսյանը նշեց, թե ընդհանուր իրավասության դատարանը պետք է ավելի համոզիչ եզրահանգում կատարեր՝ այս գործով պայմանական դատապարտության կիրառման հնարավորության վերաբերյալ, ինչը չի արել, և դա պատժի մասով դատավճիռը բեկանելու հիմք կարող է լինել:

Պաշտպանը նշեց նաև, որ Հարությունը համարյա մեկ տարի կալանքի տակ է, նա պատժի մի մասը, փաստորեն, կրել է, հնարավոր է այդ կրած մասով սահմանափակվել և հնարավորություն տալ, որ երիտասարդը վերադառնա հասարակություն, առավել ևս, որ նրա արարքի հանրային վտանգավորությունը նվազել է, բացի այդ՝ կալանավայրը միշտ չէ, որ ուղղիչ դեր է խաղում երիտասարդ մարդու կյանքում:

Ամբաստանյալ Հարությունը միացավ իր պաշտպանին: Նա ասաց, թե զղջում է կատարածի համար, հնարավոր էր՝ հարցը առանց ծեծկռտուքի կարգավորել, մնալ խոսքերով դիտողություն անելու շրջանակներում: Ցավում է, որ կատարվել է այն, ինչ կատարվել է:

Մեղադրող դատախազն առարկեց պաշտպանի բերած բողոքի դեմ, պնդեց, թե ընդհանուր իրավասության դատարանն արդեն իսկ հաշվի է առել բոլոր մեղմացուցիչ հանգամանքները և սահմանել է հոդվածի մասով նախատեսված նվազագույն պատիժ:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բողոքը բավարարեց:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը պատժի մասով բեկանվեց:

Հարություն Սոլոմոնյանի պատժի մեջ հաշվակցվեց փաստացի կրած կալանքի ժամկետը, և նա դատապարտվեց 2 տարի 11 օր ազատազրկման:

Սոլոմոնյանի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, սահմանվեց 2 տարի փորձաշրջան:

Հարություն Սոլոմոնյանն անհապաղ ազատ արձակվեց դատարանի դահլիճում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում