Էջմիածնի բնակիչները մեզ տեղեկացրին, որ իրենք չեն կարողանում երթուղայիններով գալ Երևան: Մեծաքանակ երթուղայինները, որոնք սովորական օրերին աշխատում էին շատ արագ և գրեթե ամեն ժամ, այսօր շատ քիչ են և աշխատում են միայն մեկ ուղղությամբ: Երթուղայինի վարորդները Երևանից Էջմիածին ուղևորներ փոխադրում են, սակայն Էջմիածնից Երևան հրաժարվում են ուղևորներին սպասարկել:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան ժամը 18։00-ին Մատենադարանի մոտ տեղի է ունենալու ՀԱԿ հանրահավաքը։








































