Սինդի Քրոուֆորդի «ոչ իդեալական» կազմվածքի լուսանկարը, որն ակտիվ քննարկվում էր համացանցում, կեղծ է, հայտարարել է լուսանկարիչը, որն մեքսիկական Marie Claire-ի համար արված այդ ֆոտոսեսիայի հեղինակն է, հայտնում է spletnik.ru-ն:
Ջոն Ռուսսոն, որը լուսանկարել էր Սինդիին 2013թ. դեկտեմբերյան համարի համար, հայտարարել է, որ լուսանկարի օրիգինալը իր մոտից գողացվել է, ապա ֆոտոշոփի է ենթարկվել: Այդտեղից էլ՝ մոդելի թառամած մաշկը, որն այդքան զարմացրել էր Սինդիի երկրպագուներին:
«Տեղեկությունն այն մասին, որ սա Սինդի Քրոուֆորդի չմշակված լուսանկարն է, սուտ է, սա պարզապես իմ արած կադրն է, որն ինչ-որ մեկը մշակել է ֆոտոշոփով»,- հայտարարել է լուսանկարիչը:
Հիշեցնենք, որ 48-ամյա Սինդիի լուսանկարը հայտնվել էր համացանցում փետրվարի կեսին ու մեծ աղմուկ բարձրացրել:
Անձամբ Քրոուֆորդը ոչ մի մեկնաբանություն չի տվել լուսանկարի առնչությամբ: Իսկ նրա ամուսինը՝ Ռենֆի Գերբերը, այդ նույն ժամանակ իր Instagram-ում հրապարակեց կնոջ լուսանկարը, որում նրա կազմվածքը նման է նրան, ինչ մենք տեսել էինք «առանց ռետուշի» լուսանկարում:













































