Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկուշաբթի օրն այցելել է Կորեայի ժողովրդական բանակի ՀՕՊ և ռազմաօդային ուժերի թիվ 447 զորամաս: Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը:
Գործակալության տեղեկությամբ՝ այնտեղ գտնվող հուշարձանի մոտ Կիմ Չեն Ինը հարգել է 14 ռազմական օդաչուների հիշատակը, որոնք զոհվել են 2009թ. ապրիլի 5-ին «Կվանմյոնսոն-2» կապի արբանյակի արձակումն ապահովելու գործողության ժամանակ:
Հուշարձանը, որը կանգնեցվել է ի պատիվ հերոս օդաչուների, որոնք «մարտահրավեր են նետել մահվանը կուսակցության հրամանը կատարելու համար, խորհրդանշական նշանակություն ունի»՝ հայտարարել է Կիմ Չեն Ինը: Նա նշել է, որ կուսակցությունը «հպարտանում է թիվ 441 զորամասի հաջողություններով»:
Որպես խրախուսում՝ Կիմ Չեն Ինը լուսանկարվել է այդ զորամասի անձնակազմի հետ, որի տեղակայման վայրը չի նշվում:











































