«Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով ընթացիկ մրցաշրջանում վարձարվճարով հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, կարող է կարիերան շարունակել Իսպանիայում:
Առաջիկա օրերին 29-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ կվարի «կարմիր սատանաներ»-ի հետ` Ֆալկաոյի տրանսֆերի ձեռքբերման հարցով: Եթե «Յուայթեդ»-ը չցանկանա գնել Ֆալկաոյի իրավունքները, ապա դա կարող է անել «Վալենսիա»-ն: Նշվում է, որ «Մոնակո»-ն 55 մլն եվրո է գնահատում հարձակվողի տրանսֆերը: Ֆուտբոլիստն ակումբի հետ մինչև 2018 թվականը ժամկետով գործող պայմանագիր ունի: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ֆալկաոն անցկացրել է 17 հանդիպում, 4 գոլ է խփել և գոլային 4 փոխանցում կատարել:



































