Իսրայելական Նազարեթ քաղաքում աշխատող բրիտանացի հնագետներն ավարտել են այն տարածքի ուսումնասիրությունը, որտեղ իրենց կարծիքով կարող էր կյանքի առաջին տարիներն անցկացրած լինել Հիսուս Քրիստոսը: Շուրջ ինը տարի տևած պեղումների արդյունքում գիտնականներին հաջողվել է գտնել այն տունը, որտեղ հնարավոր է ապրել է Փրկիչը:
Այն, թե որտեղ է պետք փնտրել Մարիամի և Հովսեփի տունը, գիտնականները շատ են քննարկել դեռ 19-րդ դարում, սակայն մինչև 2006թ-ը նրանց ենթադրությունները հնարավոր չէր եղել պարզել: Բրիտանացի դերասան Քեն Դարքը Biblical Archeology Review-ի թարմ համարում հոդված է հրապարակել Հիսուսի տան փնտրտուքների արդյունքի վերաբերյալ, որին կցվել են նաև լուսանկարներ:
Այդ լուսանկարներում պատկերված են քարե պատերի մնացորդներ: Դարքը ենթադրում է, որ այդ տան մնացորդները մեր թվարկության առաջին դարին են պատկանում:









































