ՆԱՏՕ-ն դատապատել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը, կոչ է արել անաչառ հետաքննություն անցկացնել, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Այս մասին է հաղորդում RIA Novosti-ն:
«Մենք վճռականորեն քննադատում ենք մի քանի օր առաջ Բորիս Նեմցովի սպանությունը Մոսկվայում: Նա ժողովրդավարության ուժեղ ձայն էր: Մենք կոչ ենք անում անաչառ հետաքննել այս սարսափելի հանցագործությունը»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ անցկացրած մամլո կոնֆերանսին:
Բորիս Նեմցովը, ով նախկինում ՌԴ կառավարությունում մի շարք բարձր պաշտոններ էր զբաղեցրել, իսկ հետագայում ընդդիմության կողմն էր անցել, շաբաթ գիշերը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում: Հետաքննությունը սպանության մի քանի տարբերակներ է քննարկում, այդ թվում նաև պատվիրված սպանություն:











































