Բրիտանական վեց ծովալճակներում հսկայական ամբարտակները պահելու են ջրի հոսքը: Այդ ջրի քաշը գործի է դնելու տուրբինները: Առաջին ծովալճակային էլեկտրակայանի շինարարությունը նախատեսված է Սուոնսիում: Այն էլեկտրաէներգիայով կապահովի 155 հազար տուն: Նախագծի մասին հաղորդում է BBC News-ը:
Առաջին էլեկտրակայանի շինարարությունը կարժենա 1 մլրդ ֆունտ ստերլինգ և մեկ մեգավատտ էներգիայի համար հարկավոր է վճարել հարաբերականորեն ավելի շատ գումար:
Ծովալճակային էլեկտրակայանի առավելությունը էկոլոգիական մաքրությունն է: Բացի այդ` ի տարբերություն արևային և քամու էլեկտրակայանների, դրա աշխատանքը հիմնված է ջրի հաշվարկված հոսքի և արտահոսքի վրա: Ինչ վերաբերում է շրջակա միջավայրի վրա վատ ազդեցությանը, ապա, համաձայն ընկերության հայտարարությունների, տուրբիններում հայտնված ձկներից շատ քչերը կտուժեն:







































