Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարծում եմ, որ «Ռեալ»-ի դեմ խաղը մեծ կարևորություն ունի բոլորի համար: Սակայն չպետք է մոռանալ, որ մինչ «արքայական ակումբ»-ի հետ հանդիպումը կան ևս մի քանի հանդիպումներ:
Եթե մենք պարտվենք այդ հանդիպումներից մեկում, ապա «Ռեալ»-ի դեմ հանդիպումն այդքան էլ կարևոր չի լինի:
Չպետք է կորցնել միավորներ: Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է և մենք չենք կարող բաց թողնել մեր հնարավորությունը»,- հայտարարել է Բուսկետսը:










































