Իրանի հայտարարություններն իր միջուկային ծրագրի վերաբերյալ պետք է ստուգվեն: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին Ժնևում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Ողջ աշխարհը պետք է համոզված լինի, որ Իրանի մեծաթիվ հայտարարությունները խաղաղ ծրագրի վերաբերյալ կկարողանան ստուգում անցնել»,- ասել է Քերին:
Միջազգային միջնորդների «վեցյակը» և Իրանը շարունակում են դիվանագիտական ջանքերը Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բազմակողմանի համաձայնագրի մշակման ճանապարհին:









































