Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն իր կարծիքն է հայտնել Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Վիլյառեալ»-ի դեմ հանդիպման մասին: Նա նշել է նաև, թե ինչու է դեղին քարտ ստացել:
«Մենք մրցակցում էինք հիանալի թիմի դեմ: Պետք է շարունակենք պայքարել: «Ռեալ»-ը դեռ բարձունքի վրա է և պետք է շարունակի աշխատել մինչև մրցաշրջանի ավարտը: Մենք ցանակնում էինք հաղթել, բայց «Վիլյառեալ»-ն արժանի դիմադրություն ցուցաբերեց:
Ինչ վերաբերում է դեղին քարտին, ապա խոսեցի մրցավարի հետ և ասացի նրան, որ պետք է 11 մետրանոց նշանակեր: Դա ընդամենը խաղային դրվագ էր»,- AS-ը մեջբերում է Պեպեի խոսքերը:






































