Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ 2011-2012թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով` 140 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ` 239 տեղ:
Դոկտորանտուրա ընդունելության տեղերը. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ` 14 տեղ:









































