Թուրք ազգայնականների Yeni Çağ թերթի փոխանցմամբ, Անկարայի 16-րդ քաղաքացիական դատարանը բավարարել է վարչապետ Էրդողանի դեմ Դատավորների ու դատախազների միության (YARSAV) ներկայացրած հայցը: Դատարանի որոշմամբ Էրդողանը 2500 թուրքական լիրա (ավելի քան 1600 ամերիկյան դոլար) պետք է վճարի YARSAV-ին:
Նշվում է, որ նախորդ տարի սահմանադրական բարեփոխումների օգտին Հաթայում (Ալեքսանդրետի սանջակ) կայացած քարոզչական հավաքի ժամանակ Էրդողանն այդ բարեփոխումների դեմ հանդես եկող YARSAV-ին համեմատել էր ահաբեկչական կազմակերպության հետ: Դրանից հետո YARSAV-ը դատական հայց էր ձեռնարկել Էրդողանի դեմ, որն էլ այժմ բավարարվեց:
Հիշեցնենք, որ Թուրքիայում (և ոչ միայն) Էրդողանն ունի դատական հայցեր ներկայացնելու սիրահարի համբավ:










































