Իրանը պատրաստ Է ներդրումներ կատարել Վրաստանում փոքր ու մեծ ՀԷԿ-երի շինարարության գործում, այդ մասին հաղորդվում է Վրաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հետ Իրանի գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի Է ունեցել Աջարիայի գերագույն խորհրդում, քննարկվել են կոնկրետ տնտեսական նախագծեր: Իրանցի գործարարներն առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտների նկատմամբ: Ապագայում Վրաստանը ծրագրում Է փոքր ու մեծ ՀԷԿ-եր կառուցել իրանական ներդրումներով: Շուտով իրանական կողմի նախաձեռնությամբ Թեհրանում կանցկացվի Վրաստանի զբոսաշրջության շաբաթ: Վրաստանն իր կողմից կանցկացնի Իրանի զբոսաշրջության շաբաթ: Հանդիպմանը նաեւ արծարծվել է երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ավելացման հեռանկարների հարցը: