«Առաջին լրատվական»-ը տեղեկացավ, որ հրդեհ է բռնկվել ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում:
«Փարվանա»-ն գտնվում է Հրազդանի կիրճում:
Այնտեղ հավաքվել են 10-15 հրշեջ մեքենաներ և փորձում են մարել հրդեհը: Ականատեսների վկայությամբ` հրդեհն այնքան ուժեղ է, որ թանձր ծուխը երևում է քաղաքի տարբեր ծայրերից:












































