Saturday, 08 06 2024
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան

Հայրիկյանի դեմ մահափորձը, Կիրովի սպանությունն ու Ռեյխստագի հրդեհումը. մամուլ

«168 ժամը» զրուցել է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:  

– Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ գնահատական կարող եք տալ երեկ ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում Միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին: Ըստ Ձեզ՝ սա կարո՞ղ էր ձեռնտու լինել որևէ ուժի՝ նախագահական ընտրությունների նախաշեմին: Ի՞նչ վարկածներ եք Դուք դիտարկում, և ինչպիսի՞ նոր զարգացումների կարող է սա հանգեցնել:

– Եզրահանգումներ անելը դեռ վաղ է. պետք է սպասել իրավապահ մարմինների համապատասխան գործողությունների արդյունքներին: Նման կարգի հանցագործությունների հեղինակները կամ բացահայտվում են անմիջապես դեպքից հետո՝ մի քանի օրերի ընթացքում, կամ… Իհարկե, այն, որ մեզանում իրավապահ մարմինները զբաղվում են քաղաքական գործիչների խոսակցությունների գաղտնալսումներով կամ նրանց դեմ շինծու գործեր թխելով, այլ ոչ թե նրանց անվտանգությունն ապահովելով, մեծ հույսեր կրակողի բացահայտման առումով չի ներշնչում: Այդուհանդերձ, մենք պարտավոր ենք սպասել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞ւմ, ո՞ր քաղաքական ուժին կարող էին ձեռնտու լինել Հայաստանում այսօր տիրող գերեզմանային քաղաքական անդորրը խաթարած այդ կրակոցները, ապա «աշոտյանական» այդ հարցադրումը ես համարում եմ չափազանց վտանգավոր: Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո հարյուրհազարավոր հեռուստադիտողներ ականատես եղան, թե որքան ոգևորված էին կատարվածով այն հայտնի դեմքերը, ովքեր նախագահ դառնալու ցավով էին տառապում՝ հայտարարելով, որ Կարեն Դեմիրճյանի վերադարձը մեծ քաղաքականություն արգելափակեց իրենց «հաղթարշավը» նախագահական նստավայր տանող ճանապարհին: Դրանց թիմակիցներից Մուշեղ Մովսիսյանը և Հայկ Բաբուխանյանը նույնիսկ հայտնվեցին ճաղերի հետևում, և ես անձամբ մեծ ճիգեր գործադրեցի, որպեսզի նրանց և միջնորդավորված նրանց այն ժամանակվա թիմակիցների դեմ առաջ քաշվող մեղադրանքները, որոնք հիմնվում էին «ում էր ձեռնտու» նույն տխրահռչակ մոտեցման վրա, փարատվեն:

Ահավասիկ «ո՞ւմ է ձեռնտու», և «ո՞վ է մեղավոր» հարցերը ոչ միայն պետք է տարանջատվեն, այլ, քանի դեռ չի բացահայտվել կրակողը և նրա ետևում կանգնած մարդկանց շրջանակը, «ո՞ւմ էր ձեռնտու» հարցն ընդհանրապես չպետք է արծարծվի: Եթե ֆաշիստական Ռեյխստագի հրդեհումը ձեռնտու էր կոմունիստներին և արհմիություններին, ապա դա չէր նշանակում, որ հենց նրանք էին այն կազմակերպել: Հիշենք նաև մի այլ պատմական իրադարձություն. Սերգեյ Կիրովի սպանությունն օգտագործվեց ստալինյան ռեժիմի կողմից 1937 թվականի Մեծ Տեռորի սանձազերծման նպատակով: Հետագայում՝ արդեն անհատի պաշտամունքի դատապարտումից հետո, պարզվեց, որ Կիրովի սպանությունն իրականացվել է հենց Ստալինի իմացությամբ՝ ՆԿՎԴ-ի թույլտվությամբ և ուղղորդմամբ: Իսկ նպատակն էր՝ երկրում պետական մակարդակով բռնությունների սանձազերծումն ու արդարացումը:

– Իսկ արդյոք հնարավո՞ր է, որ նախագահի թեկնածուի դեմ կատարված մահափորձը որևէ կերպ խթանի որոշակի համախմբման՝ ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի շուրջ, եթե նաև հիշենք, որ Հայրիկյանն՝ ինքը, առաջին հերթին, կարևորում էր ոչ թե անհատական ամբիցիաները, այլ միասնական թիմով հաղթանակը:

– Եթե ընտրությունները հետաձգվեն, իսկ դրա անհրաժեշտությունը բխում է օրենքի պահանջներից, եթե ինքը՝ Պարույրը, դնի ընտրությունների հետաձգման պահանջը՝ նպատակասլաց օգտագործելով ժամանակը և իր անձնական խարիզման, ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի դարձնելու նպատակի շուրջ ընդդիմությանը համախմբելու համար, ապա «երկրորդ դասին» իշխանությունների տապալման հավանականությունը կդառնա հասարակության համար շոշափելի, ինչը կբերի անհրաժեշտ արդյունքի:

Տեսնում եք՝ եթեները շատ են, սակայն պետք է հաշվի առնել Պարույրի անձնական հատկանիշները: Մեր ընդհանուր մտերիմ ընկերներից Մեխակ Գաբիելյանը, ով գիշերը՝ դեպքից հետո, այցելել էր Պարույրին, հիվանդանոցում պատմեց, որ ուշքի գալով՝ Պարույրը սկսել է երգել իր հայտնի երգերը. «Դե եկեք, տղաներ, մենք միանանք…»:

Պարույրը, իսկապես, եղել և մնում է հայ իրականության մեջ քաղաքական ռոմանտիզմի ամենավառ ներկայացուցիչը: Որպես այդպիսին, նա կարող է փոխել մթնոլորտը երկրում ապացուցելով բոլորին, որ ոգին չի ծերանում: Կարող է, բայց կանի՞…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում