Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Սայլը տեղից շարժվել է. վիրահայերն առաջիկայում կվերականգնեն Վրաստանի կորցրած քաղաքացիությունը»

Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին ուրբաթ օրը հանդիպել է Ցամցխե Ջավախեթիի բնակիչների հետ՝ խոստացել, որ փուլ առ փուլ կլուծվի նրանց քաղաքացիությունը վերականգնելու գործընթացը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության տեղեկություններով՝ Վրաստանում քաղաքացիությունից զրկվել է մոտավորապես 3000 հայ՝ երկքաղաքացիություն ունենալու հիմնավորմամբ:

2014թ. սեպտեմբերի 1-ին Վրաստանում ուժի մեջ մտավ «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցողների իրավական դրույթների մասին» նոր օրենքը, որի համաձայն` 94 երկրների քաղաքացիներ, Վրաստանի տարածքում կարող են գտնվել ընդամենը 90 օր՝ 180 օրվա ժամանակաշրջանում:

Գաղտնիք չէ, որ 2008 թվականից հետո, երբ Վրաստանն ու Ռուսաստանը խզեցին դիվանագիտական հարաբերությունները և երկու երկրների միջև վիզային ռեժիմ սահմանվեց՝ Ջավախքում բնակվող և Վրաստանի քաղաքացիություն ունեցող շատ հայեր դիմեցին և ստացան նաև Հայաստանի քաղաքացիություն՝ անարգել Ռուսաստան մեկնելու ու աշխատելու համար:

Վերջիններս դեռ նախորդ տարվա սեպտեմբերից՝ միգրացիոն նոր օրենսդրության հաստատումից հետո ավտոմատ կերպով զրկվում են Վրաստանի քաղաքացիությունից՝ ունենալով միայն Հայաստանի քաղաքացիություն: Այսպիսով ընտանիքի մի մասը, ենթադրենք՝ կինը, երեխաները մնում են Վրաստանի քաղաքացի, իսկ ընտանիքի տղամարդը, որը դիմել և ստացել է Հայաստանի քաղաքացիություն՝ զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից ու կանգնում Վրաստանի տարածքը լքելու վտանգի առջև:

Վրաստանի արդարադատության նախարարի հետ ուրբաթ օրվա հանդիպումը բուռն քննարկումներով է անցել: Նախարարը մեղադրել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանին՝ հայտարարելով, թե վերջիններս «գրանտ» ստանալով միտումնավոր մեծացնում են այն մարդկանց թիվը, ովքեր նման խնդիր ունեն:

Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Վրաստանի արդարադատության նախարարությունը լրջագույն սխալ է թույլ տվել՝ այդպես մասսայական կերպով Վրաստանի քաղաքացիությունից զրկելով հայերին, ադրբեջանցիներին, ազգային այլ փոքրամասնություններին. «Հիմա ակտիվ բողոքի ալիքից, պատգամավորների գործունեությունից հետո՝ խնդիրը սկսեց լուծում ստանալ: Արդյունքում արդեն կան փաստեր, որ Վրաստանի անձնագրեր են տրվում այն մարդկանց, ովքեր դրանից զրկվել են, իհարկե՝ առայժմ ոչ բոլորին»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Ստեփանյանն ընդգծեց, որ որոշ դեպքերում տրվում է մշտական բնակության փաստաթուղթ: Նրա դիտարկմամբ՝ մոտ ապագայում կլուծվի բոլոր այն մարդկանց հարցը, ովքեր դիմել են իրենց քաղաքացիությունը վերականգնելու համար. «Կարծում եմ, նրանց խնդրանքը կբավարարվի, նման աղմուկ բարձրացնելուց հետո սայլը տեղից շարժվել է»:

Միևնույն ժամանակ Առնոլդ Ստեփանյանը հավելեց, որ Վրաստանի արդարադատության նախարարը նման խնդիր ունեցող մարդկանց թիվը փոքրացրել է: «Ուրբաթ օրը նախարարը շատ կոպիտ ձևով արձագանքեց մեր տվյալների հրապարակմանը, դուք այդ մասին արդեն գիտեք: Նա ասում է 350 մարդ է ընդամենը կորցրել քաղաքացիությունը, դա շատ քիչ է, մենք մինչև 3000 մարդ ենք հաշվել»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում