Մոտ 800.000 ամերիկացիներ, որոնք օգտվել են բժշկական ապահովագրությունների HealthCare.gov կայքից, ոչ ճիշտ հարկային տեղեկություն են ստացել: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Ուրբաթ օրը քաղաքացիներին կոչ են արել ժամանակավորապես խուսափել հարկային հայտարարագրեր տալուց մինչև սխալն ուղղվի:
2014թ. սեպտեմբերին հայտնի դարձավ, որ ցանցահենները մասնակի հասանելիություն են ստացել HealthCare.gov կայքին: Հանցագործներին հաջողվել է վնասաբեր ծրագրային ապահովում ներբեռնել պորտալ:










































