Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

«Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» կոնֆերանս՝ Հռոմում

Փետրվարի 19-ին Հռոմի Ջոն Քեբոտ ամերիկյան համալսարանում կայացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված կոնֆերանս՝ «Հիշելով և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը. 1915-2015» խորագրով:

Կոնֆերանսը կազմակերպել էին Ջոն Քեբոտ համալսարանը և Հռոմի ու Լացիոյի հայկական համայնքը:

Ներկա էին Ջոն Քեբոտ համալսարանի նախագահ Ֆրանկո Պավոնչելլոն, համալսարանի ուսանողներ և դասախոսներ, իտալական հասարակական շրջանակների, ԶԼՄ-ների և իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Կոնֆերանսի բանախոսներն էին Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, Ջոն Քեբոտ համալսարանի դասախոս պրոֆեսոր Զարա Պողոսյանը, Լոնդոնի Կոմիտասի ինստիտուտի տնօրեն պատմաբան Արա Սարաֆյանը:

Կոնֆերանսի բացման խոսքով հանդես է եկել Ֆրանկո Պավոնչելլոն: Նա իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության հարցում ժխտողականության դեմ պայքարը՝ նշելով, որ համալսարանի կողմից կոնֆերանսի կազմակերպումը մի կողմից հիշատակի տուրք է Մեծ եղեռնի զոհերին, իսկ մյուս կողմից ժխտողականության դեմ պայքարի խորհուրդ է պարունակում:

Նախքան իր ելույթը պրոֆեսոր Զարա Պողոսյանը ընթերցել է Ստամբուլի Սաբանչի համալսարանի դասախոս պրոֆեսոր Այշե Գյուլ Ալթինայի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր՝ «Թող որ մենք Թուրքիայում խիզախություն և ուժ ունենանք առերեսվելու հայերի ցեղասպանության հետ՝ մարդկության դեմ մի սարսափելի ոճրագործության, ինչպես նաև կյանքի, սիրո և հույսի ահռելի կորստի հետ: Թող այս 100-ամյա տարելիցը մեզ բոլորիս միավորի աշխատելու հանուն արդարության և բոլորի համար խաղաղ ապագայի»:

Պրոֆեսոր Զարա Պողոսյանը ներկայացրել է այն հետևանքները, որ ցեղասպանությունն ունեցավ հայ ժողովրդի հետագա ճակատագրի, ինչպես նաև, որպես չպատժված ոճրագործություն, այլ ցեղասպանությունների նախաձեռնման և իրականացման վրա:

Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանը խոսել է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքական և հասարակական, անկախ պատմագիտական շրջանակներում նկատվող դրական փոփոխությունների մասին, որոնք հույս են ներշնչում, որ Թուրքիան վերջիվերջո կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Իր ելույթում Դեսպան Սարգիս Ղազարյանը գոհունակություն հայտնեց, որ դահլիճում ներկա են մեծ թվով ուսանողներ՝ նկատելով, որ ցեղասպանությունների մասին երիտասարդ սերնդի կրթումն ու տեղեկացվածությունը շատ կարևոր են հետագա ցեղասպանությունների կանխարգելման համար: Այդ առումով նա կարևորեց ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարը: Դեսպանը հատուկ անդրադարձ է կատարել Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը և ներկայացրել է միջազգային հարթակներում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի Հանրապետության կատարած աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում