Մադրիդի «Ատլետիկո»-ն բանակցություններ է վարում թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ` նրա գործող պայմանագրի ժամկետը մինչև 2022 թվականը երկարաձգելու նպատակով: Այդ մասին հայտնում է AS-ը:
10 օր առաջ Իսպանիայի մայրաքաղաք է ժամանել մասնագետի քույրը` Նատալիա Սիմեոնեն, ով վարում է եղբոր գործերը: Նատալիան հանդիպելու է մադրիդյան ակումբի ղեկավարների հետ և քննարկելու պայմանագրի ժամկետի երկարաձգման հնարավորությունը: Քննարկման դրված կետերից մեկն այն է, որ Դիեգոն պետք է ամբողջովին վերահսկի «Ատլետիկո»-ի տրանսֆերային քաղաքականությունը:
Թիմի ղեկավարները հուսով են, որ Սիմեոնեն «Ատլետիկո»-ում կունենա այն դերակատարությունը, ինչ Ֆերգյուսոնը` «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:









































